«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Էժան պրծանք

Էժան պրծանք
26.06.2015 | 11:31

Չեմպիոնների լիգայի մրցաշարին նախապատրաստվող «Փյունիկը» ընկերական ստուգողական հանդիպում է ունեցել վրացական «Ցխինվալիի» հետ: Մերոնք թեև պարտվել են նվազագույն հաշվով, սակայն, եթե գնահատելու լինենք թիմի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանի անհատնում լավատեսությամբ, տղաները կատարել են տրված առաջադրանքը: Ինչ վերաբերում է մերոնց պարտության հասցրած գոլին, մարզչի որակումով այն եղել է անփույթ սխալի պատճառով: Ի դեպ, հարդարացում պարտության, Հովսեփյանը հիշատակել է, որ հակառակ շատ լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, մրցակիցն իրականում թույլ թիմ չի եղել: Թե «Ցխինվալին» իրականում ինչ կարողություններով թիմ է, մեկ գիտեն ցխինվալցիները, ովքեր հարկավ գոհ են ակումբի պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի լիգայի խաղարկությանը մասնակցելու իրավունքը նվաճելուց, մեկ էլ նրանց միացած մեր մարզիչը, ում գնահատմամբ՝ մրցակիցը փորձառու էր, թեպետ հյուրերի գլխավոր մարզիչ Կախաբեր Կաչարավան միանգամայն հակառակն է ասում: Լավ, չծանրանանք սրա վրա: Ինչ վերաբերում է բուն խաղին, սկզբունքորեն առանձնապես մեծ բան չի եղել. պարտվել ենք խաղում, որն առանձնակի կարևորության չէր ու դրանից աշխարհաքաղաքական ողբերգություն չպիտի սարքել, մանավանդ որ դրսի թիմերի հետ խաղում հայկական ակումբային ֆուտբոլը մեզ հիմնովին վարժեցրել է պարտություններին: Կոնկրետ խաղի հետ կապված` առաջադիմականը մեր մարզչի աշխարհայացքային ընկալումներում եղած փոփոխությունում է` խուսափել է թիմի տղաների խաղը գրավիչ անվանելուց, որպիսին, արդեն հավաքականի ժամանակավոր գլխավոր մարզչի որակում, բնութագրեց Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը: Հիշեցնենք, որ մերոնք զիջել են 2։3 հաշվով:
Ստուգողական հանդիպում է ունեցել նաև Գորի մեկնած Գյումրու «Շիրակը»: Վրաստանի չեմպիոն «Դիլային» մերոնք պարտվել են 0։2 հաշվով: Ի դեպ, տանտերերը երկու գոլն էլ խփել են տասնմեկմետրանոցից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 675

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ